Ֆրանսիայում կենսաթոշակային փոփոխությունների դեմ զանգվածային ակցիաները չեն դադարում։ Պետությունը որոշել է կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնել, ինչն էլ զանգվածային ցույցերի առիթ է դարձել։ Երեկ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների մի քանի օջախ է առաջացել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է լրատվամիջոցների միջոցով պարզաբանումներ տալ բարեփոխման նպատակի մասին։ Բայց, Ֆրանսիայի նախագահի հարցազրույցից առանձնակի ուշադրության է արժանացել այն, թե ինչպես է ուղիղ եթերում՝ նախագահը գաղտնի ձեռքից հանել է թանկարժեք ժամացույցը։
Ելիսեյան պալատն արագ պարզաբանում է տարածել. «Նախագահը հանել է ժամացույցը ոչ թե թաքցնելու նպատակով, այլ այն պատճառով, որ ժամացույցը խոսելու ընթացքում ուժեղ հարվածել է սեղանին»։
Տեսանյութն՝ այստեղ։