Հետևեք մեզ։

«NomadMania» խմբի շուրջ 50 զբոսաշրջիկ այցելել է ադրբեջանական տիրապետության տակ գտնվող Շուշի քաղաք

11:08, 04 նոյեմբեր 2023
«NomadMania» խմբի շուրջ 50 զբոսաշրջիկ այցելել է ադրբեջանական տիրապետության տակ գտնվող Շուշի քաղաք

Շուրջ 50 զբոսաշրջիկ տարբեր երկրներից այցելել է ադրբեջանական տիրապետության տակ գտնվող Շուշի քաղաք։

Նշվում է, որ ճանապարհորդական խումբը կրում է «NomadMania» անվանումը։ Խմբում ընդգրկված են մոտ 50 հայտնի ճանապարհորդներ 26 երկրներից (ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Դանիա, Գերմանիա, Ավստրիա, Լեհաստան, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իսպանիա, Հունգարիա, Ռումինիա, Պորտուգալիա, Սինգապուր, Ավստրալիա և այլն)։

Խումբն անձամբ գլխավորում է Հարի Միցիդիսը՝ NomadMania ակումբի ղեկավարը։