Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Ռադմանը Բեռլինումէ ԵՄ նախարարների գագաթնաժողովում, անհաջող փորձ է արել համբուրելու իր գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքին։ Այս մասին հայտնում է գերմանական Bild թերթը։
«Բայց հիմա բոլորն այլ բանի մասին են խոսում. համբույրներով հարձակում ԱԳ նախարար Անալենա Բերբոքի վրա»,- ընդգծում է հրատարակությունը։
Տեսահոլովակում երևում է, թե ինչպես բռնել է խորվաթ նախարարը բռնել Բուրբոքի ձեռքը և ձգվել դեպի նրա շուրթերը, գերմանացի նախարարը փորձում է շրջվել:
Պարբերականը պարզաբանում է, որ Խորվաթիայի ԱԳՆ ղեկավարը ուշացել է եւ ժամանել այն պահին, երբ բոլոր նախարարներն արդեն ողջունել էին միմյանց։ Ըստ Bild-ի՝ Ռադմանն արդեն ներողություն է խնդրել իր գործընկերոջն այս կերպ ողջունելու համար։
Տեսանյութն` այստեղ։