Միլիարդատեր Թերի Գուն առաջադրվել է որպես անկախ թեկնածու՝ Թայվանի վարչակազմի ղեկավար ընտրվելու համար: Ընտրություններին մասնակցելու համար գործարարին անհրաժեշտ է եղել մինչեւ նոյեմբերի 2-ը հավաքել ավելի քան 289 հազար ստորագրություն։ Սակայն Յունլին շրջանի դատախազությունը նախկինում տեղեկություն էր ստացել զուգարանի թղթի տուփեր բաժանելու մասին նրանց, ովքեր ստորագրել են Թերի Գուի թեկնածությունը պաշտպանելու համար։
Այժմ կաշառակերության մեջ կասկածվող երեք անձինք կան. եթե մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում, ինչպես նաև 1 միլիոն դոլար կամ 300 հազար ռուբլի տուգանք: Թե դա ինչպես կարող է ազդել հենց թեկնածուի վրա, ցույց կտա ժամանակը։