Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը կայացել է նոյեմբերի 3-ին։
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես նախաձեռնություն, որը կարող է օգուտներ բերել ոչ միայն մեր տարածաշրջանին, անմիջական հարևաններին, այլև ավելի լայն աշխարհին և դառնալ խաղաղության եզակի երաշխիք»,- թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։