Նեպալում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ։ Նշվում է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, քանի որ շատ լեռնային շրջանների հետ հաղորդակցությունը խաթարվել է, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Mint թերթին:
Հայտնի է, որ առնվազն 100 մարդ վիրավորվել է:
Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել Հնդկաստանի և Նեպալի սահմանին։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Նեպալի մոտ 9 հազար բնակչություն ունեցող Ջումլա քաղաքից 36 կմ հարավ-արևելք և Հնդկաստանի Բահրայչ քաղաքից 166 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 182 հազար մարդ։
Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Հնդկաստանի մայրաքաղաք Նոր Դելիում։
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը ստորգետնյա ցնցումների ուժգնությունը գնահատել է 5,6 մագնիտուդ, իսկ Հնդկաստանի սեյսմոլոգիական կենտրոնը՝ 6,4 մագնիտուդ։