Հետևեք մեզ։

ՊՈԱԿ-ը չպիտի գա, ասի՝ իրենք լավ պայմաններ ուզում են, չեն ուզում, կա արդյունավետ կառավարման խնդիր․ ԿԳՄՍ նախարարը՝ «Գոյ» թատրոնի մասին

12:57, 24 մարտ 2023
ՊՈԱԿ-ը չպիտի գա, ասի՝ իրենք լավ պայմաններ ուզում են, չեն ուզում, կա արդյունավետ կառավարման խնդիր․ ԿԳՄՍ նախարարը՝ «Գոյ» թատրոնի մասին
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր իր պաշտոնավարման 100 օրը լրանալու առիթով մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ անդրադարձավ նաև «Գոյ» թատրոնի շուրջ առաջացած իրավիճակին։

«Կներեք, ՊՈԱԿ-ը չպիտի գա ասի՝ իրենք լավ պայմաններ ուզում են, չեն ուզում։ ՊՈԱԿ-ը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, ֆինանսավորվում է պետության կողմից, և պետությունն է որոշում՝ ինչպես արդյունավետ օգտագործել հանրային միջոցները։ Եւ չկա որևէ տրամաբանություն նույն շենքում տեղակայված երկու միավորումների համար ունենալ երկու առանձին ադմինիստրացիա, ոչ մեկի աշխատանքը չի դադարեցվում։ «Գոյ» թատրոնը պիտի շարունակի գործել»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ խոսքն ընդամենը վարչական միավորները միավորելու մասին է, և սա  «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի համար ստեղծում է նոր հնարավորություններ։ «Որովհետև, եթե հիմա իրենք գտնվում են մի պայմաններում, որտեղ իրենց բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ իրենց աշխատանքը արդյունավետ չի, եթե նայեք ցուցանիշները, կտեսնեք, որ մեր բոլոր թատերահամերգային կազմակերպությունները, բացի մարզերում տեղակայված մի քանի հաստատություններից, վերջին տարիներին իրենց սեփական եկամուտների աճ են գրանցում, «Գոյ» թատրոնը չկա էս շարքում, իրենք չեն կարողանում կատարել նույնիսկ սեփական եկամուտների էն ցուցանիշը, որը հենց իրենք էլ առաջարկում և պլանավորում են տարվա սկզբին։ Էստեղ մենք ունենք արդյունավետ կառավարման խնդիր»,-ասաց նախարար Անդրեասյանը՝ նշելով, որ ստեղծագործական գործունեությանը ոչինչ չի սպառնում։

Վերլուծական