Հետևեք մեզ։

Վարժական հավաքից խուսափած 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

13:42, 04 նոյեմբեր 2023
Վարժական հավաքից խուսափած 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 3-ին Սպիտակի Շահումյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 25-ամյա Գրիգոր Վ.-ն, որը սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով: 

 

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:


Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: