Հետևեք մեզ։

Մոսկվայի օդանավակայաններում ՌԴ ժամանող միգրանտների մատնահետքերի նմուշառում կիրականացվի

12:09, 04 նոյեմբեր 2023
Մոսկվայի օդանավակայաններում ՌԴ ժամանող միգրանտների մատնահետքերի նմուշառում կիրականացվի

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը Մոսկվայի օդանավակայաններում կսկսի ՌԴ ժամանող միգրանտների մատնահետքերի նմուշառում իրականացնել։

 

Այս մասին ասել է ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր վարչության ղեկավար Վալենտինա Կազակովան, գրում է ՏԱՍՍ-ը։

 

«Կարծում եմ՝ մոտ ապագայում կսկսենք իրականացնել այդ գործընթացը»,- ասել է նա և հավելել, որ մատնահետքերի և լուսանկարների տվյալների բազան կօգնի կանխել այն միգրանտների մուտքը Ռուսաստան, որոնք փոխում են իրենց նույնականացման տվյալները:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները