Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին չի ընկալում որպես իր զրուցակից։ Թուրքիայի ղեկավարի խոսքերը մեջբերում է Hürriyet թերթը։
Էրդողանն ընդգծել է, որ ներկայումս անձնական շփումներ չունի Նեթանյահուի հետ։ Իսկ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Կալինը կապ է պահպանում Իսրայելի և Պաղեստինի հետ։
«Նեթանյահուն այլևս այն մարդ չէ, ում հետ մենք կարող ենք խոսել, մենք նրան դուրս ենք գրել ցուցակից»,- ասել է Էրդողանը։
Միաժամանակ, ըստ Թուրքիայի նախագահի, ստեղծված իրավիճակի մեղավորն ինքը՝ Իսրայելի վարչապետն է։