Իսրայելական բանակը ընդամենը երեք ժամ է հատկացրել Գազայի հյուսիսի բնակիչներին անկլավից հարավ անվտանգ տարհանելու համար։ Այս մասին ասվում է իսրայելական բանակի արաբերեն մամուլի քարտուղար Ավիչայա Էդրիի հայտարարության մեջ։
«Սալահ էդ-Դին ճանապարհով (Գազայի հյուսիսի և հարավի միջև) երթևեկությունը թույլատրվում է այսօր ժամը 13:00-16:00», - գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։
«Եթե հոգում եք ձեր և ձեր մտերիմների մասին, ապա հետևեք իսրայելական բանակի ցուցումներին»,- ասվում է հրապարակման մեջ։