Հետևեք մեզ։

Սա փակուղի չէ. Ուկրաինան ավելի դժվար ժամանակներ է ապրել. Զելենսկի

17:17, 04 նոյեմբեր 2023
Սա փակուղի չէ. Ուկրաինան ավելի դժվար ժամանակներ է ապրել. Զելենսկի

Սա փակուղի չէ. Ուկրաինան ավելի դժվար ժամանակներ է ապրել,- այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին` արձագանքելով ուկրաինացի զորահրամանատար Զալուժնիի հոդվածին։

Զելենսկու գրասենյակը քննադատել է Զալուժնիի` The Economist-ում գրած հոդվածը, որտեղ խոսում է ռազմական ճակատում փակուղու մասին։

 

Գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվայի խոսքով՝ նյութը անհանգստություն է առաջացրել արևմտյան դաշնակիցների շրջանում.

 

«Ես զանգ ստացա ղեկավարների գրասենյակի ղեկավարներից մեկից, և նրանք խուճապի մեջ են՝ հարցնում են. «Ի՞նչ պետք է զեկուցեմ իմ ղեկավարին: Իսկապե՞ս փակուղում եք։ Արդյո՞ք սա այն էֆեկտն է, որին մենք ցանկանում էինք հասնել այս հոդվածով»։

 

Իսկ Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը ներկայումս վերահսկում է օդային տարածքը, ուստի Ուկրաինան պաշտպանում է իր զինվորականներին հարձակողական գործողություններում։ Երկրի նախագահն ասել է, որ այս խնդրի լուծումը F-16-ների մատակարարումն է։ Նրա խոսքով, մնում է միայն սպասել ուկրաինացի օդաչուների վերապատրաստման ավարտին։