Հետևեք մեզ։

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ

19:37, 04 նոյեմբեր 2023
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ

Նոյեմբերի 3-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների, նրանց թվում՝ կազմակերպությանը վերջերս անդամագրված հանրապետականների հետ։ Այս մասին հայտնում են երորրդ նախագահի գրասենյակից:

 

Տասնյակ երիտասարդներ, համալրելով Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը, պատիվ են ունեցել կուսակցական անդամատոմսերը հանդիպման ժամանակ ստանալու անձամբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանից։

 

Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով։

 

Երիտասարդներին հուզող հարցերը վերաբերում էին երկրում տիրող իրավիճակին, ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերին, կուսակցության շրջանակներում իրենց անելիքներին։

 

Նախագահը, կարևորելով երիտասարդների դերը ազգային արժեքների վրա հիմնված հզոր Հայաստանի և հայկական Արցախի վերակերտման գործում, հորդորել է նրանց առավել ակտիվ ու նախաձեռնող լինել և ծառայեցնել իրենց գիտելիքներն ու կարողությունները համազգային նպատակների իրագործման ուղղությամբ: