Հետևեք մեզ։

Պենտագոնը հաստատել է Գազայի հատվածում անօդաչու թռչող սարքերի կիրսռումը՝ պատանդներ որոնելու համար

21:22, 04 նոյեմբեր 2023
Պենտագոնը հաստատել է Գազայի հատվածում անօդաչու թռչող սարքերի կիրսռումը՝ պատանդներ որոնելու համար

 ԱՄՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ անզեն հսկող անօդաչու սարքեր է օգտագործում Գազայի հատվածի վրա։ Պենտագոնի խոսնակ, բրիգադային գեներալ Փեթ Ռայդերը հայտարարել է, որ անօդաչու սարքերն օգտագործվել են «պատանդներին ազատելու ջանքերին աջակցելու համար»: «Միացյալ Նահանգները անզեն անօդաչու թռչող սարքերի թռիչքներ է իրականացնում Գազայի հատվածի վրայով և խորհրդատվություն և օգնություն է տրամադրում՝ աջակցելու մեր իսրայելցի գործընկերոջը՝ պատանդներին վերադարձնելու իր ջանքերում», - ասվում է հայտարարության մեջ:

«Այս անօդաչու թռչող սարքերի թռիչքները սկսվել են հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո», - ասել է Ռայդերը:

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Գազայի հատվածում նկատվել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր, որոնք զենք չեն կրում։