Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան-Բուզանդ փողոցների խաչմերուկում:Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Բուզանդի փողոցի վերջնամասում, փոփոխությունից հետո, երթևեկությունը կդառնա երկկողմանի: Միաժամանակ՝ նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:
Բուզանդի փողոցի վերջնամասում երթևեկությունը կդառնա երկկողմանի
21:33, 04 նոյեմբեր 2023