Հետևեք մեզ։

«Խաղաղության խաչմերուկը» դա է․ Հայաստանը դրել են սկուտեղի վրա, և չգիտեն, թե ո՞ւմ են նվիրելու․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

22:06, 04 նոյեմբեր 2023
«Խաղաղության խաչմերուկը» դա է․ Հայաստանը դրել են սկուտեղի վրա, և չգիտեն, թե ո՞ւմ են նվիրելու․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Վերջերս շրջանառության մեջ  դրվել մի գաղափար, այսպես ասած՝ «Խաղաղության խաչմերուկ», լրահոսից էլ իմացա, որ ԱԳ նախարարն ասել է, որ շուտով լավ լուր կստանանք հայ-թուրքական աահմանի հետ կապված։ Հարց է ծագոմ, թե ինչի հաշվին է բացվելու այդ սահմանը․ ի հաշի՞վ նրա, որ մենք Արցախը դատարկել ու սկուտեղի վրա նվիրել ենք Ադրբեջանին, ի հաշիվ նրա, որ միջա՞նցք կտանք, որ կտա՞նք անկլավներ, որ մենք կհյուրընկալենք հարյուր հազարից ադրբեջանցի, կմոռանա՞նք Ցեղասպանությունը, այս բոլորի հաշվի՞ն կլինի սահմանի բացումը։

Այս մասին իր տեսաուղերձում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Նրա խոսքով՝ խաղաղության ամենամեծ գրավականը կլինի այն, եթե Ադրբեջանը համաձայնի, որ արցախահայությունը վերադառնա իր հայրենի հող միջազգային երաշխիքներով, և դա կլինի լավ քննություն Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ խաղաղություն իսկապես ուզում են, թե ոչ։

«Այսօր մեր գլխավոր օրակարգային հարցը պետք է լինի այն, որ արցախահայությունը վերադառնա իր տուն։ Աշխարհը պատրաստ է մեզ աջակցել, որ արցախահայությունը վերադառնա իրենց տները։ 44-օրյայից հետո էլ աշխարհն ասում էր՝ զենքի ուժով հնարավոր չէ այս հարցը լուծել և ասում էին՝ միգուցե կարգավիճակի հարցը մնա հաջորդ սերունդներին, իսկ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ այդ հարցը փակվի։ Հիմա էլ ուզում են այդ հարցն ընդմիշտ փակեն, ավելին, հիմա էլ նոր ալիբի են գտել, ասում են՝ եթե հանկարծ արցախահայության  տներ վերադառնալու հարցը բարձրացնենք, ապա Ադրբեջանը կդնի ադրբեջանցիների՝ ՀՀ վերադարձնելու հարցը։

Սա անբարոյականության և անմեղսունակության գագաթնակետն է։ Փաշինյանն արդեն մեկ տարուց ավելի է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձին ու անկլավների հանձնմանը համաձայնություն է տվել։ Այդ հարցը նույն հարթության վրա չպետք է դնել»։

Ըստ Օսկանյանի՝ քաղաքական անմեղսունակության սխալները բերեցին նրան, որ սկուտեղի վրա հանձնվեց Արցախը․ «Հիմա Հայաստանն է․ «Խաղաղության խաչմերուկը» դա է․ Հայաստանը դրել են սկուտեղի վրա, և չգիտեն, թե ո՞ւմ են նվիրելու»։

Մանրամասները՝ տեսանյութում․