Հետևեք մեզ։

Առաջին նախագահի գրասենյակը Թաթոյանի մասին առաջարկ չի ստացել, Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է․ Արման Մուսինյան

22:26, 04 նոյեմբեր 2023
Առաջին նախագահի գրասենյակը Թաթոյանի մասին առաջարկ չի ստացել, Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է․ Արման Մուսինյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը գրում է․
 
«Նոյեմբերի 3-ին «Սպուտնիկ Արմենիա» կայքին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետևյալ միտքն է հնչեցրել. «Ազգային կոմիտեի կողմից առաջադրված ժամանակավոր կառավարությունը պետք է գլխավորեր նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: ... Սակայն այդ ամենին զուգահեռ կար մեկ պայման. բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ծրագրին։ Ցավոք` առաջին նախագահի գրասենյակից բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց»:
Տեղեկացնում եմ, որ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է, այսինքն՝ չի համապատասխանում իրականությանը: Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել»:
 
Նշենք, որ Արծվիկ Մինասյանին հերքել էր նաև Արման Թաթոյանը, հայտնելով, որ ինքը որևէ առնչություն չունի կոմիտեի հետ։