Հայաստան այցից հետո Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ժամանել էր Բաքու, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի ԱԳ նախարարի և նախագահի հետ։
Անալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում Բայրամովը կրկին զարկ է տվել կեղծ քարոզչությանը, և գանգատվել, թե գերմանացի գործընկերը Շուշի և Ստեփանակերտ է ասում, ոչ թե իրենց հորինած անունները։
«Ես բարձր եմ գնահատում Անալենա Բերբոքի ուղերձները Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին։ Սակայն, երբ տիկին նախարարը քաղաքների անուններ տվեց, նա նշեց նաև այս քաղաքների հետ կապված այլ անուններ։ Յուրաքանչյուր ինքնիշխան երկրի տարածքի աշխարհագրական անվանումները ներկայացվում են ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեին, անհրաժեշտ է հնչեցնել այս տեղանունները։ Ես կցանկանայի, որ նախարարը հարգի Ադրբեջանի ինքնիշխանությունը»,-ասել է Բայրամովը։