Հետևեք մեզ։

Համբուրգի օդանավակայանը շարունակում է փակ մնալ․ զինված անձի հետ բանակցություններն ընթանում են թուրքերեն լեզվով (տեսանյութ)

12:53, 05 նոյեմբեր 2023
Համբուրգի օդանավակայանը շարունակում է փակ մնալ․ զինված անձի հետ բանակցություններն ընթանում են թուրքերեն լեզվով (տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք՝ Համբուրգի օդանավակայանը դեռ երեկ փակվել է անհայտ զինված տղամարդու պատճառով. նա մեքենայով ճեղքել է անվտանգության արգելապատնեշը և շարժվել դեպի հարթակ։ Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ տղամարդը մեքենայից դուրս է նետել երկու մոլոտովի կոկտեյլ, ինչից հետո հրշեջները ստիպված են եղել ջուր լցնել մոտակա ինքնաթիռի վրա։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ նա մեքենայում պահել է 4-ամյա երեխայի։ Արտակարգ իրավիճակի հնարավոր պատճառներից մեկը խնամակալության հետ կապված վեճն է։ Լրատվամիջոցները հայտնում են,որ նա պատանդ է վերցրել իր 4֊ամյա երեխային, քանզի դեպքից կարճ ժամանակ անց նրա կինը զանգել է ոստիկանություն և զգուշացրել իրավապահներին, որ ամուսինը երեխայի հետ ուղևորվում է օդանավակայան։ Ըստ DPA գործակալության` բանակցություններն ընթանում են թուրքերեն լեզվով։

 

Տեսանյութերն՝ այստեղ։