Մոտ 300 հազար մարդ է հավաքվել Վաշինգտոնում՝ ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր պաղեստինամետ երթին: Կազմակերպիչները հայտարարել են, որ սա «ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ պաղեստինամետ ցույցն է»: Կեսօրից հետո բազմաթիվ ցուցարարներ փորձել են բարձրանալ Սպիտակ տան դիմացի ցանկապատը և կարմիր ներկ քսել ցանկապատին։ Նրանք պահանջել են, ի թիվս այլ գործողությունների, դադարեցնել կրակը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև և դադարեցնել ամերիկյան օգնությունը Իսրայելին: Երթին մասնակցել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են դերասանուհին և հայտնի իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպան Սյուզան Սարանդոնը, ինչպես նաև ամերիկացի երգիչ Մաքլմորը:
Վաշինգտոնում հանրահավաքի ժամանակ ցուցարարները պարզել են Գազայի հատվածում սպանված ենթադրաբար հազարավոր խաղաղ բնակիչների անուններով հսկայական պաստառ:
Տեսանյութերն՝ այստեղ։