Շաբաթ երեկոյան 35-ամյա տղամարդը մեքենայով անցել էր Համբուրգի օդանավակայանի անվտանգության արգելապատնեշը, մեքենայով հայտնվել օդանավակայանի հարթակի վրա և կայանել ինքնաթիռի տակ։ Մեքենայում եղել է նրա չորսամյա դուստրը։
Գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ տղամարդը մեքենայից դուրս է նետել երկու մոլոտովի կոկտեյլ, ինչից հետո հրշեջները ստիպված են եղել ջուր լցնել մոտակա ինքնաթիռի վրա։
Այդ անձի հետ ժամերով բանակցությունները շարունակվում էին. բոլոր չվերթները չեղարկվել էին։
Նա, ի վերջո, հանձնվել է իշխանություններին՝ առանց դիմադրության և ձերբակալվել, հայտնել են ոստիկանությունից:
«Երեխան, ըստ երևույթին, չի տուժել», - ասվում է Համբուրգի ոստիկանության սոցիալական ցանցերի էջերում հրապարակված գրառման մեջ: