Հետևեք մեզ։

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել պաղեստինյան պետության ստեղծմանը. Բլինքենը` Աբբասին

20:27, 05 նոյեմբեր 2023
Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել պաղեստինյան պետության ստեղծմանը. Բլինքենը` Աբբասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` Մերձավոր Արևելք կատարած այցի ընթացքում չհայտարարված այցով մեկնել է Պաղեստին։

 

Բլինկենը բանակցություններ է վարել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ Պաղեստինի վարչական կենտրոնում՝ Ռամալլահ քաղաքում, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։

 

Բլինքենը հեռացել է Պաղեստինի նախագահի հետ հանդիպումից հետո, որն ավարտվել է առանց հայտարարությունների։

 

Ավելի ուշ հայտնել են, որ Բլինքենն ասել է Աբբասին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել պաղեստինյան պետության ստեղծմանը։

«Պետքարտուղարն ընդգծել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ խթանելու պաղեստինցիների օրինական ձգտումները՝ ստեղծելու իրենց սեփական պետությունը», - հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը։

 

Սա ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցն է պաղեստինյան տարածքներ հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինված հակամարտություն սկսելուց հետո։