Թուրքիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել՝ ցրելու ամերիկյան Ինջիրլիք ռազմաբազա մտնել փորձող ցուցարարներին։
Բողոքի ակցիան, որը կոչվում էր «Անկախություն Պաղեստինի համար» մեկնարկել էր հինգշաբթի Ստամբուլից, կազմակերպվել է Մարդու իրավունքների և ազատությունների հիմնադրամի կողմից։ Ցուցարարների ավտոշարասյունը Ստամբուլից հասել էր Ինջիրլիք բազա։
Ոստիկանությունը փակել է շրջակայքի փողոցներն ու պողոտաները, իսկ հանրահավաքը թույլատրվել է անցկացնել հատուկ նշանակված վայրում։ Սակայն երբ շարասյունը մոտեցել է հենակետին, ցուցարարներից ոմանք փորձել են մտնել ռազմաբազա, ինչին հաջորդել է ոստիկանության գործողությունները։
Տեսանյութն` այստեղ։