Մոսկվայի կենտրոնում` ռեստորանի մոտ, հրաձգություն է տեղի ունեցել։
Ռեստորանում հաճախորդներից մեկը կրակ է բացել. իրավապահ մարմինների տվյալներով՝ տուժել է չորս մարդ։
Գործն արդեն դատախազության հսկողության տակ է։
«Նախնական տեղեկություններով՝ Շլյուզովայա ամբարտակում գտնվող ռեստորանի մոտ 37-ամյա հարձակվողը բախման ժամանակ տրավմատիկ զենքից մի քանի կրակոց է արձակել հակառակորդների ուղղությամբ՝ մարմնական վնասվածքներ հասցնելով չորս տղամարդու։ Տուժածները հոսպիտալացվել են տարբեր վնասվածքներով»,- հայտնում է դատախազությունը։