Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մեկ տարուց Արևմուտքը կկրճատի Ուկրաինային տրվող օգնությունը՝ երկրի բյուջեի դեֆիցիտի կրճատման պատճառով, և դաշնակիցներին հորդորել է վարկով ֆինանսավորել ուկրաինական բանակը՝ խոստանալով ապագայում վերադարձնել այդ գումարը։
«Կարծում եմ, որ ձեր օգնությունը կարևոր և վճռորոշ կլինի գալիք տարվա ընթացքում», - ասել է Զելենսկին` ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը։
Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի ամերիկացիներին ուկրաինական զինված ուժերին ֆինանսավորելու համար։
Զելենսկու խոսքով՝ ապագայում Կիևին արևմտյան ֆինանսական օգնությունը կնվազի, քանի որ Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը կնվազի նրա տնտեսության աճի, արտասահմանից փախստականների վերադարձի պատճառով, ովքեր աշխատանք կգտնեն և հարկեր կվճարեն։ «Հաջորդ տարվանից հետո, եթե այդ ժամանակ կռիվը չավարտվեն, ապա, կարծում եմ, մենք կկարողանանք նվազագույնի հասցնել բյուջեի դեֆիցիտը, և դուք ստիպված չեք լինի այդքան թանկ գին վճարել», - ասել է նա։
Զելենսկին նաև խոստովանել է, որ ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ կարող են վարկով ֆինանսավորել Ուկրաինային, և խոստացել է հետագայում վերադարձնել այդ միջոցները։ «Եթե դուք չեք կարող մեզ ֆինանսական օգնություն տրամադրել, ապա տվեք մեզ վարկեր, և մենք գումարը կվերադարձնենք ձեզ ռազմական գործողությունների ավարտից հետո», - ասել է պետության ղեկավարը։