Հետևեք մեզ։

Եկեղեցին կարող և պետք է նշանակալի դերակատարություն ունենա արցախցիների և՛ հոգևոր կյանքում, և՛ Հայրենիք վերադարձի ապահովման հարցերում. Արտակ Բեգլարյան

23:15, 05 նոյեմբեր 2023
Եկեղեցին կարող և պետք է նշանակալի դերակատարություն ունենա արցախցիների և՛ հոգևոր կյանքում, և՛ Հայրենիք վերադարձի ապահովման հարցերում. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է.

«Մայր Աթոռի հրավերով՝ օրեր առաջ ելույթ եմ ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստում՝ ներկայացնելով Արցախի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումների և Հայ Առաքելական Եկեղեցու անելիքների վերաբերյալ իմ պատկերացումները: Բավականին արժեքավոր մտքերի փոխանակություն ունեցանք անցյալի ու ապագայի շուրջ:

Ուրախ եմ արձանագրելու, որ Գերագույն հոգևոր խորհրդում առկա էր բավարար կամք ստանձնելու իրենց բաժին պատասխանատվությունը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում: Այդ համատեքստում կարևոր է, որ ԳՀԽ-ը որոշել է պահպանել Արցախի թեմը, որը նաև իմ առաջարկներից մեկն էր: Արցախի թեմի պահպանումը և հետագա գործունեությունը կարևոր է ոչ միայն համայնքային կյանքի ու ինքնության պահպանման, այլև՝ միջազգային հարթակներում արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղություններում:

Հայ Առաքելական Եկեղեցին կարող և պետք է նշանակալի դերակատարություն ունենա արցախցիների և՛ հոգևոր կյանքում, և՛ ընթացիկ կարիքների բավարարման, և՛ Հայրենիք վերադարձի ապահովման հարցերում»։