Երեկ գիշեր ժամը 23։58-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Բլինկենի ու Ֆիդանի հանդիպման ընթացքում օրակարգային թեման Գազայի հատվածում տիրող իրավիճակն է, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ ու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։