Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետից առևանգված, ապա կալանավորված Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի ունեցած նիստերից մեկից հետո ադրբեջանական աղբյուրները տեղեկություններ տարածեցին առ այն, որ Վագիֆ Խաչատրյանը ներողություն է խնդրել ադրբեջանցի ժողովրդից, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Վագիֆ Խաչատրյանը հերքել է իր մասնակցությունը Մեշալի դեպքերին և ներողություն խնդրել հայերեն՝ բառացիորեն ասելով, որ այնտեղ չի եղել, սակայն թարգմանիչը փոխանցել է, որ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից։
Տեսանյութը՝ այստեղ։