Շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում մեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել։ Այս մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով՝ դա արվում է այնտեղ մարզվողների անվտանգության համար:
«Կարելի է ուղղակի շաբաթ-կիրակի օրերին ճանապարհը փակել։ Պետք է որոշակի հնարավորություններ ստեղծենք, որ թաքնված շլագբաումներ դնենք, հեռակառավարելի, որովհետև շատ դեպքերում անընդհատ վարչարարություն իրականացնելը ոչ էֆեկտիվ է», - ասաց Ավինյանը։
Քաղաքապետն ասաց, թե պարեկային ծառայությունը ֆիզիկապես այնտեղ է գտնվելու, որը շատ էներգիա է տանելու և եթե կարողանան շաբաթ-կիրակի օրերին սահմանափակել երթևեկությունը, ապա հարցը կլուծվի։