Հետևեք մեզ։

Հստակեցվել է ակադեմիական քաղաքի դիրքերը՝ երեք կլաստերներում. ԿԳՄՍ նախարար

14:19, 24 մարտ 2023
Հստակեցվել է ակադեմիական քաղաքի դիրքերը՝ երեք կլաստերներում. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում ակադեմիական քաղաք ծրագրի աշխատանքներին, հստակեցվել է ակադեմիական քաղաքի դիրքերը՝ երեք կլաստերներում: Հաջորդ շաբաթ կկարողանանք շրջանառել ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման կառույցի ստեղծման նախագիծըԱյս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Կոնկրետ կլաստերներում պլանավորված են արդեն աշխատանքները, օրինակ արվեստի կլաստերում, որը ինչպես գիտեք՝ պլանավորում ենք «Հայֆիլմի» տարածքում: Երկրորդը՝ ֆիզիկայի ինստիտուտի տարածքն է, որտեղ մենք պատկերացնում ենք, որ պետք է լինի տեխնոլոգիական ուղղվածության բուհը և գիտահետազոտական գործունեությունը: Եվ երրորդ կլաստերը, որը բավական մեծ է և այստեղ կարող է տեղակայվել կրթական, սպայական ինչպես նաև մենք պլանավորում ենք, որ այստեղ կցանկանան տեղափոխվել մեր երկրում գործունեություն ծավալող միջազգային կամ միջպետական բուհերը»,- ասաց նա