Հետևեք մեզ։

Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում ավտովթար է տեղի ունեցել, 5 ուղևորներն այրվել են

11:48, 06 նոյեմբեր 2023
Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում ավտովթար է տեղի ունեցել, 5 ուղևորներն այրվել են

Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 մարդ է մահացել։

 

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ «Nissan Navara»-ն կորցրել է կառավարումը, որի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել, հրդեհ է բռնկվել։

 

Մեքենայում գտնվող հինգ ուղևորները այրվել են։ Վարորդը հոսպիտալացվել է։

 

Մահացածներն են Քամիլ Գայբալիևը, Ռաշադ Աթաքիշիևը, Շահբազ Իսաևը, Էլդենիզ Հասանովը, Հումբատ Հումբատովը։