Այսօր Բաքվի ռազմական դատարանում ընթանում էր Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատարանում ուսումնասիրվել և հրապարակվել են առկա փաստաթղթերը։
Ավելի ուշ հայտարարվեց, որ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Դատախազը դատարանից ժամանակ խնդրեց մեղադրական ճառով հանդես գալու համար։
Դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 7-ին։