Իսրայելի պաշտպանության բանակը 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 450 օբյեկտներին։
Ըստ արաբական լրատվամիջոցների՝ սա Գազայի հատվածի աննախադեպ օդային ռմբակոծություն էր։ Ականատեսները պատմում են, որ հրթիռակոծություն է իրականացվել նաև քիչ, թե շատ աշխատող հիվանդանոցների շրջակայքում։
Ավելի քան 200 մարդ է զոհվել պաղեստինյան Գազայի հատվածում գիշերվա ընթացքում Իսրայելի գործողությունների հետևանքով, հայտնում է Al Hadath-ը։