Հայաստանում նախատեսում են կիրառել պատվաստանյութ ջրծաղիկի դեմ։ Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Ավանեսյանը նշեց, որ 2024-ին Իմունականխարգելման ազգային ծրագրի համար հատկացումներն ավելանալու են մոտ 728 մլն դրամով և դրանով կարողանալու են ներդնել ջրծաղիկի դեմ պատվաստանյութը։
«Սա կնպաստի երեխաների, զորակոչիկների առողջության ու աշխատունակության պահպանմանը, որոշակի առումով անվտանգային լուծում է», - ասաց Ավանեսյանը: