ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստովանել է Արևմուտքի ձախողումը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում:
«Մերձավոր Արևելքում ծավալվող ողբերգությունը կոլեկտիվ քաղաքական և բարոյական ձախողման արդյունք է, որի գինը իսրայելցիներն ու պաղեստինցիներն են վճարում: Այս գինը կշարունակի աճել»,- ասել է նա Բրյուսելում եվրոպացի դեսպանների համաժողովում:
Ըստ Բորելի, այս ձախողման պատճառը Մերձավոր Արևելքի ճգնաժամը կարգավորելու կամքի բացակայությունն է։