Հռոմի Ֆրանցիսկոս պապը երկուշաբթի օրը Վատիկանի Առաքելական պալատում ունկնդրության ժամանակ բողոքել է վատ ինքնազգացողությունից:
«Ողջունում եմ բոլորիդ: Շնորհակալություն այս այցելության համար։ Այն ինձ շատ է դուր գալիս, բայց լինում են դեպքեր, երբ ինձ լավ չեմ զգում, ուստի նախընտրում եմ ոչ թե կարդալ ելույթը, այլ այն փոխանցել ձեզ»,- ասել է 86-ամյա հովվապետը՝ դիմելով Վատիկան ժամանած եվրոպացի ռաբբիներին։