Բուխարեստում ռումինացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը «կոչ է արել Հայաստանին բաց չթողնել խաղաղության համաձայնագրի շանսը»։
«Հիմնվելով միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա՝ այս կարգավորումը ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև կապահովի համագործակցության չօգտագործված հնարավորությունների բացում տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս։
Ես օգտվում եմ այս առիթից ևս մեկ անգամ ընդգծելու Ադրբեջանի խաղաղության օրակարգը։ Մյուս կողմից ակնկալում ենք կառուցողական մոտեցում և փոխադարձ քայլեր։ Հույս ունենք, որ այս առանձնահատուկ շանսն այլեւս չի կորչի»,-ասել է Բայրամովը։