Նոյեմբերի 4-ին Շուշիին հարող հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 5 ադրբեջանցի է զոհվել։
Պիկապ տեսակի ավտոմեքենան ճանապարհից դուրս է եկել, ընկել ձորը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մեքենայում գտնվող 5 ուղևորը զոհվել են, իսկ վարորդը ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանք ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնողներ են եղել։