Ես հիմա չեմ պատրաստվում խոսել մանդատից: Ինձ համար այս ամեն ինչը անակնկալ էր, հիմա կարեւորը, որ դրսում եմ, մնացածի մասին երեւի հետո առիթ կլինի խոսելու:
Այս մասին քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք մանդատը վերցրել է կալանքից ազատվելու համար։
«Ամեն անգամ տեսնում ենք, թե ինչ իրավական բեսպրեդելներ են լինում, բայց ամեն անգամ իրենք ապացուցում են, որ պատրաստ են և ունակ են ավելիին»,-ասաց Քոչարյանը, հավանական համարելով, որ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դատախազը հնարավոր է գնա ԱԺ։