Կիեւի մարզի Չայկի գյուղում նռնակի հետ անզգույշ վարվելու հետեւանքով զինվորական է մահացել. մահացածը՝ Գենադի Չեստյակովը, աշխատել է որպես գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի օգնական, նրա 13-ամյա որդին ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել։
Բնակարանը խուզարկելիս ոստիկանները հայտնաբերել են ևս հինգ չպայթեցված նռնակ։
Ավելի ուշ կինը հայտնել է, որ ամուսինը տուն է գնացել ծննդյան նվերներով. երբ դրանցից մեկը բացել է, պայթյուն է տեղի ունեցել։ Հավանաբար դա տուփ է եղել՝ շշով ու բաժակներով։