Իրանցի իրավապաշտպան Նարգիս Մոհամմադին, ով մեկ ամիս առաջ Խաղաղության Նոբելյան մրցանակի էր արժանացել, բանտում հացադուլ է հայտարարել, հայտնում է նրա ընտանիքը։
Հաղորդվում է, որ 51-ամյա Մոհամմադին բողոքում է իրեն և այլ բանտարկյալներին բժշկական օգնություն չտրամադրելու, ինչպես նաև հիջաբի պարտադիր օրենքի դեմ:
Անցյալ շաբաթ նրա ընտանիքը հայտնել է, որ նրան թույլ չեն տալիս բուժում ստանալ, քանի որ Նարգիզ Մոհամմադին հրաժարվել է իր մազերը ծածկել գլխաշորով:
Դատախազը մեկ շաբաթ դեմ է եղել տիկին Մոհամմադիին բուժման համար հիվանդանոց տեղափոխելուն, չնայած բանտի ղեկավարությանը և դատական համակարգին ուղղված բազմաթիվ դիմումների։
«Կին բանտարկյալներից հոսպիտալացման համար հիջաբ կրելու պահանջը անմարդկային է և բարոյապես անընդունելի», - ասել է Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռեյս-Անդերսենը։