Հետևեք մեզ։

Ինչու է դատախազը պահանջել Վագիֆ Խաչատրյանին ազատազրկել 15 տարով․ ադրբեջանական կողմի մեկնաբանությունը

11:29, 07 նոյեմբեր 2023
Ինչու է դատախազը պահանջել Վագիֆ Խաչատրյանին ազատազրկել 15 տարով․ ադրբեջանական կողմի մեկնաբանությունը

Ադրբեջանական կողմը մեկնաբանել է Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետից առևանգված, ապա կալանավորված Վագիֆ Խաչատրյանին 15 տարով ազատազրկելու վերաբերյալ դատախազի պահանջը։


Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում կիրառելը, և քանի որ Վագիֆ Խաչատրյանի տարիքը գերազանցում է 65-ը, նրան ցմահ ազատազրկում տալը անհնար է։


Նշվում է նաև, որ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ 65 տարեկանից բարձր անձանց համար ծանր հանցագործությունների համար առավելագույն պատիժ է համարվում 20 տարվա ազատազրկումը, սակայն Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանական կողմի ներկայացրած արարքները իբրև թե արել է 1991թ.-ին,  Ադրբեջանի այդ օրենսգիրքը գործում էր մինչև 2014 թվականը, որով խաղաղության և պատերազմի դեմ հանցագործությունների համար պատժամիջոցի սահմանաչափը 10-ից 15 տարի ազատազրկումն էր։


«Միջազգային կոնվենցիաների համաձայն, որոնց միացել է Ադրբեջանը, անձը պետք է պատժվի դեպքը կատարելու պահին գործող օրենսդրության համաձայն։ Այսինքն՝ Վագիֆ Խաչատրյանի պատիժը պետք է սահմանվի արարքի կատարման պահին գործող օրենսդրությամբ»,- նշում է ադրբեջանական կողմը։