Հարյուրավոր ակտիվիստներ երկուշաբթի օրը հավաքվել են Նյու Յորքի Ազատության արձանի մոտ՝ կոչ անելով դադարեցնել կրակը Գազայի հատվածում, հայտնում է Jewish Voice for Peace-ը: X սոցիալական ցանցում կազմակերպությունը գրում է, որ արձանի մոտ հարյուրավոր ակտիվիստներ են հավաքվել, նստացույց են անում։
Այս մասին հայտնում է «Հրեական ձայն հանուն խաղաղության» կազմակերպությունը։ Ցուցարարները սեւազգեստ են եղել և վանկարկել են՝ «ամբողջ աշխարհը հետեւում է» և «անհապաղ դադարեցնել կրակը» կարգախոսները։