Հետևեք մեզ։

ՌԴ դատարանը կալանք է դրել հայկական ընկերության հաշիվների վրա՝ Utair-ին չմատակարարված շարժիչների համար

12:15, 07 նոյեմբեր 2023
ՌԴ դատարանը կալանք է դրել հայկական ընկերության հաշիվների վրա՝ Utair-ին չմատակարարված շարժիչների համար

ՌԴ Տյումենի մարզի արբիտրաժային դատարանը չմատակարարված շարժիչների համար կալանք է դրել Utair ավիաընկերության կապալառու՝ հայկական Aquila Technics ՍՊԸ-ի հաշիվների վրա՝ գրեթե 176 միլիոն ռուբլու և 1,5 միլիոն դոլարի չափով։

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հայցը ներկայացրել էր «Utair Airlines» ընկերությունը։ Դատարանը հայցի ապահովման պահանջը բավարարել է։

 

Տյումենի մարզի արբիտրաժային դատարանը 2024 թվականի ապրիլի 2-ին որոշել է քննարկել Utair ավիաընկերության հայցը՝ Aquila Technics ՍՊԸ-ից չմատակարարված շարժիչների համար գրեթե 176 միլիոն ռուբլի վերադարձնելու պահանջով: