Հետևեք մեզ։

Երևանում երեք մեքենայի ու մոտոցիկլետի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել (լուսանկարներ)

12:30, 07 նոյեմբեր 2023
Երևանում երեք մեքենայի ու մոտոցիկլետի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել (լուսանկարներ)
Նոյեմբերի 7-ին, ժամը 02:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Ա. Շ.), «Opel» (վարորդ՝ Տ. Բ., ծնված 1963 թ․), «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները և մոտոցիկլետը (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1983 թ․)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ. Ա.-ն (ծնված 1946 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։