Այո, երեք հոգի մանդատը վայր դրեցին, որ աջակցեն ընկերոջը՝ Լևոն Քոչարյանին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ընտրացուցակում Լևոն Քոչարյանին նախորդած 3 անձանց՝ պատգամավորական մանդատից հրաժարվելուն։
«Նրանք գտան, որ Լևոն Քոչարյանի՝ ԱԺ-ում լինելն ավելի ճիշտ է հիմա»,- ասաց Նազարյանը։
Հարցին՝ չե՞ն կարծում, որ դատախազը կգա ԱԺ՝ Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդությամբ, Նազարյանը նշեց. «Չեմ կարծում, որ սա այն գործն է, որ դատախազն այնքան անլրջանա և իր հեղինակության հետ խաղա և մտնի ԱԺ Լևոն Քոչարյանին ազատազրկելու միջնորդությամբ»։
Նազարյանը հնարավոր համարեց այն, որ ԱԺ միջնորդություն ներկայացվի գործը շարունակելու համար։