Ադրբեջանի ԱԳ նախարարությունը կոչ է արել Հայաստանին «պատշաճ կերպով հասկանալ տարածաշրջանի իրողությունները»։
«Այս բարենպաստ պայմանների ֆոնին Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում կառուցողական և արդար դիրքորոշում ցուցաբերել հակամարտության խաղաղ գործընթացին և ճիշտ հասկանալ տարածաշրջանում առկա իրողությունները։ Հայկական կողմը վերջապես պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- ասված է հայտարարության մեջ։