Հետևեք մեզ։

Իսրայելի պաշտոնյաների հայտարարությունները Ռուսաստանի դեմ անընդունելի են․ ՌԴ ԱԳՆ

13:23, 07 նոյեմբեր 2023
Իսրայելի պաշտոնյաների հայտարարությունները Ռուսաստանի դեմ անընդունելի են․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվիին տեղեկացրել են, որ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունները Ռուսաստանի դեմ անընդունելի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի վերաբերյալ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններին, ապա դա անընդունելի է, և այդ մասին տեղեկացվել է Մոսկվայում Իսրայելի դեսպանը»,- ասել է Զախարովան։

 

Ավելի վաղ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանը «Ynet»-ին տված հարցազրույցում «ծիծաղելի էր» անվանել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի հայտարարությունները՝ Իսրայելում մարդու իրավունքների վերաբերյալ։