«Հայաստանը դեռ չի հանձնել օկուպացված 8 ադրբեջանական գյուղերը»։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ադրբեջանական կողմը կարծում է, թե Հայաստանն ընտրել է խաղաղ համաձայնագրի ուղղությամբ բանակցությունները խոչընդոտելու ուղին․
«Հայկական կողմը, հակառակ իր պարտավորություններին, դուրս չէր բերել հայկական զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից, շարունակել էր ապահովել նրանց նյութական և ֆինանսական աջակցությամբ, դեռ չի հանձնել 8 գյուղերը Ադրբեջանին»:
Հիշեցնենք, որ խոսքը, այսպես կոչված, անկլավային գյուղերի մասին է, որոնք գտնվում են Տավուշի և Արարատի մարզերում։