Նոյեմբերի 9-ին Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ղազախական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցեր, եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։
Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կմասնակցեն Ռուսաստանի և Ղազախստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության XIX ֆորումի լիագումար հանդիպմանը, որը կանցկացվի Կոստանայ քաղաքում՝ տեսակոնֆերանսի միջոցով։